Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դատական հայց է ներկայացրել RMC-ի լրագրող Դանիել Ռիոլոյի դեմ՝ հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ Կատարում կայացած Աշխարհի առաջնությանը չմասնակցելու հետ կապված զրպարտության համար։
Լրագրողը ֆրանսիացի մասնագետին անվանել է «ստախոս» և «մանիպուլյատոր» այն բանից հետո, երբ Դեշամը բացատրել է Բենզեմայի բացակայությունը թիմում ԱԱ-2022-ին։
«Դեշամը քննադատության խնդիր չունի, նույնիսկ կոշտ, բայց այստեղ կասկածի տակ են դնում նրա պարկեշտությունն ու ազնվությունը։ Պարոն Ռիոլոն ասաց, որ ինքը մանիպուլյատոր է և ստախոս, դրանք անընդունելի հայտարարություններ են»,- Դեշամի փաստաբանի խոսքը մեջբերում է AFP-ն։