Նեյմարի խոշոր պարտությունն ու արցունքներն ուղիղ եթերում

Մինչ բոլոր ֆուտբոլիստներն իրենց հավաքականներում խաղերի են մասնակցում, «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը վերականգնվում է ոտքի ծանր վիրահատությունից հետո։

Այս փուլում բրազիլացին զբաղմունք է գտել և ուղիղ միացմամբ խաղեր է խաղում։ Վերջին օնլայն վիդեոխաղերից մեկում, մասնավորապես օնլայն-կազինոյի ժամանակ, բրազիլացին կորցրել է մեկ միլիոն եվրո, ինչը կազմում է վերջինիս մոտավոր մեկ շաբաթվա աշխատավարձը։ Օնլայն միացման ժամանակ բրազիլացին պարտությունից «կեղծ» արտասվել է, բայց հետո միանգամից վերականգնվել ծանր կորստից։