Լեո Մեսսի՝ ամենաբարձր վարձատրվող մարզիկը․ ինչի՞ վրա է նա ծախսում իր միլիարդները (լուսանկարներ)

Աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսսին նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ում տարվա կտրվածքով վաստակել է 75 միլիոն դոլար՝ առանց գովազդների։ Նա համարվում է աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը։
Միայն իր աշխատավարձը փարիզյան ակումբում կազմում է 35 մլն․ դոլար, ինչը նշանակում է շաբաթը 738 000 դոլար կամ օրը՝ 105 000 դոլար։ Խաղադաշտից դուրս Լեո Մեսսին անցած տարի ստացել է 55 մլն․ դոլար։ Մեսսիին կարող են գերազանցել միայն թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն ու բասկետբոլի գերաստղ Լեյբրոն Ջեյմսը։
Անցած հունիսին Մեսսին դարձել է նաև Hard Rock International սպորտային բրենդի դեմքը։
Forbes-ի հաղորդմամբ՝ Մեսսին իր կարիերայում՝ մարզադաշտում և դրանից դուրս վաստակելէ 1,5 միլիարդ դոլար։
Իր վաստակած գումարը Մեսսին ներդրել է անշարժ գույք ձեռք բերելու գործին՝ տներ, հյուրանոցային բիզնես, առանձնատներ, մեքենաներ։

Մեսսիին է պատկանում MiM հյուրանոցային ցանցը, որը տարածված է հունական, իսպանական կղզիներում։ Մեսսին սիրում է ճամփորդել 15 միլիոն դոլար արժողությամբ անձնական ինքնաթիռով։

Այս հարստությանը զուգահեռ արգենտինացին նաև մի շարք բարեգործություններ է անում։ UNICEF-ի հետ համագործակցությամբ և ոչ միայն, արգենտինացին օգնում է աշխարհի երեխաներին։