Եվրոպայում տղաս ներկած եղունգներով տղայի տեսավ, ի՞նչ ասեի նրան, ինչպե՞ս բացատրեի․ Արազ Օզբիլիզ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը բացատրել է, թե ինչու է ապրում Հայաստանում, ոչ թե Հոլանդիայում.

«Ես շատ էի ուզում ավելի լավ ճանաչել Հայաստանն ու օգնել նրան: Ուզում էի Հայաստանում ֆուտբոլն ավելի լավը դարձնել, քան հիմա է։ Այդ մասին մտածել էի դեռ 2012 թվականին, երբ որոշեցի խաղալ Հայաստանի հավաքականում։ Ես շատ էի ցանկանում գալ այստեղ կարիերայիս ավարտին։
Օրինակ, երբ տղաս չորս տարեկան էր, գնաց մանկապարտեզ։ Այնտեղ ես տեսա մեկ այլ չորս տարեկան տղայի՝ ներկված եղունգներով։ Եվ ինչպե՞ս կարող եմ դա բացատրել նրան: Լավ, ես դեմ չեմ, յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչ ցանկանում է, բայց անձամբ ինձ համար դա նորմալ չէ, ամենևին էլ իմը չէ»,- Օզբիլիսի խոսքերն է մեջբերում Sports.ru-ն։