Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Արհեստական բանականություն ունեցող ChatGPT-ն, որը ստեծվել է OpenAI ընկերության կողմից, ներկայացրել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, հայտնում է Score90-ը։

Դարպասապահ․ Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա, «Պարմա»)։

Պաշտպաններ․ Պաոլո Մալդինի (Իտալիա), Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա), Ֆրանկո Բարեզի (Իտալիա), Կաֆու (Բրազիլիա):

Կիսապաշտպաններ․ Զինեդին Զիդան (Ֆրանսիա), Յոհան Կրոյֆ (Նիդերլանդներ):

Հարձակվողներ․ Դիեգո Մարադոնա (Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ալ Նասր»), Պելե (Բրազիլիա), Լիոնել Մեսսի (Արգենտինա, ՊՍԺ):

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականում ընդգրկված 11 ֆուտբոլիստներից մարզական կարիերան դեռևս չեն ավարտել միայն իտալական «Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, հարձակվողներ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն և ֆրանսիական ՊՍԺ-ում խաղացող աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսսին: