Ֆրանսիական ակումբը նախատեսում է ձեռք բերել Սպերցյանին

Dublin , Ireland - 27 September 2022; Eduard Spertsyan of Armenia before the UEFA Nations League B Group 1 match between Republic of Ireland and Armenia at Aviva Stadium in Dublin. (Photo By Ben McShane/Sportsfile via Getty Images)

Le10Sport-ի համաձայն՝ ամռանը «Մարսելի Օլիմպիկի» նախագահ Պաբլո Լոնգորիան նախատեսում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։ Ֆրանսիական ակումբի համար առաջնահերթ է ուժեղացնել հարձակման գիծը։ Սպերցյանի տրանսֆերը կարող է լուծել թիմի խնդիրներն առջևի գծում և նա դիտարկվում է որպես Դիմիտրի Պայետի իրավահաջորդ ֆրանսիական թիմում։ Բացի այդ, ըստ աղբյուրի, վնասվածք ստացած Ամին Հարիտի վերադարձի հետ կապված ևս շատ հարցեր կան:

Նշենք, որ ավելի վաղ իտալական La Gazzetta dello Sport-ը հայտնել էր հայ ֆուտբոլիստի տրասնֆերին հավակնում է նաև իտալական «Միլանը», որն, ըստ աղբյուրի, պատրաստվում է 8 միլիոն եվրոյի առաջարկ անել «Կրասնոդարին»

22-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի կողմից գնահատվում է 9 մլն եվրո։