ԵՎՐՈ 2024-ի շրջանակներում Իսպանիայի ազգային հավաքականը 2։0 հաշվով պարտություն է կրել Շոտլանդիայի ընտրանուց։
Իսպանիայի հավաքականի ու «Մանչեստեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին քննադատել է շոտլանդացիների խաղը․
«Պարտությունը միշտ էլ հիասթափեցնող է, բայց ես կարծում եմ՝ մենք ամեն ինչ արեցինք հաղթանակի համար։ Խաղավերջում մենք արդյունավետ չգործեցինք և բաց թողեցինք երկու գնդակ։ Ֆուտբոլն այդպիսի խաղ է՝ չես խփում դու, խփում են քեզ։ Ամբողջ հարցը նրանց խաղային ոճի մեջ է։ Պետք է հարգել մրցակցի խաղը, բայց ինձ համար դա նման էր աղբի։ Խաղի ամբողջ ընթացքում նրանք ժամանակ էին ձգում, մեզ հրահրում։ Ինձ համար դա ֆուտբոլ չէ։ Մրցավարը պարտավոր էր ամեն ինչ իր ձեռքը վերցնել, բայց նա էլ ոչինչ չարեց»։