Արգենտինան ընկերական խաղում ջախջախեց մրցակցին․ Մեսսին հասավ հերթական նվաճմանը (տեսանյութ)

Արգենտինայի հավաքականն ընկերական խաղ է անցկացրել Կյուրասաոյի հետ և 7։0 հաշվով հաղթանակ է տարել: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, աչքի են ընկել նաև իտալական «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը, Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան (11մ.) և իսպանական «Սևիլիայի» պաշտպան Գոնսալո Մոնտիելը:
Աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում խփել է իր 100-րդ, 101-րդ և 102-րդ գոլը՝ դառնալով պատմության երրորդ ֆուտբոլիստը, որը 100+ գոլ է խփում ազգային թիմի կազմում: Ռեկորդակիրը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 122 գոլ, երկրորդը՝ Ալի Դաեին (Իրան, 109 գոլ):