Արգենտինայի հավաքականը կգլխավորի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը

Ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականը կգլխավորի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը։

Վարկանիշային ցուցակը կթարմացվի ապրիլի 6-ին: Այս պահին Արգենտինայի հավաքականը 1838.38 միավորով երկրորդ տեղում է, իսկ առաջատարը 1840.77 միավոր ունեցող բրազիլացիներն են, որոնք մարտի 26-ին ընկերական խաղում պարտվել էին Մարոկկոյի հավաքականին (1-2):

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 95-րդ տեղում է։