Ամիսներ շարունակ մարզական մամուլը գրում է, որ ՊՍԺ-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հնարավոր է վերադառնա իր հարազատ ակումբ՝ Բարսելոնա։
Ինչպես իր Twitter-ում հայտնում է լրագրող Ադրիան Սանչեսը՝ կատալոնական ակումբը Մեսսիին հասկացրել է, որ դեպքում է հնարավոր այդ տրանսֆերը։ Բանն այն է, որ Բարսելոնան ունի ֆինանսական խնդիրներ և չի կարող երաշխավորել, որ կկարողանա պահպանել արգենտինացու վարձատրության ներկայիս պայմանները։
Մեսսին «Բարսելոնայի» կազմում եղել է 2000-ից 2021 թվականներին։ Ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել նոր պայմանագիր կնքել նրա հետ։ Այդ ժամանակվանից արգենտինացին հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում, որի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։