
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման դեռ կարող է մասնակցել 2022 թվականի Աշխարհի առաջնությանը, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Բենզեմայի վերականգնումն ընթանում է սպասվածից ավելի արագ։ Նշվում է, որ հարձակվողը կկարողանա մարզվել այս շաբաթ:
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ Բենզեման դեռևս թիմի հայտացուցակում է, քանի որ ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը որոշել է չհրավիրել վնասվածք ստացած հարձակվողին փոխարինող նոր խաղացող:
ԱԱ-2022-ի մեկնարկից առաջ 34-ամյա ֆրանսիացու մոտ ախտորոշվել էր ձախ ազդրի մկանի վնասվածք, ինչի պատճառով նա բաց թողեց մրցաշարի մեկնարկը։
Կատարում ընթացքող 2022 թվականի Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին։